Արմինֆո.Ադրբեջանում հաղորդել են Հայաստանից ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանալու մասին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով կառավարական աղբյուրներին, հաղորդում են, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը պարտադիր կարգով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու որոշում չի կայացրել, քանի որ մի քանի օր առաջ Հայաստանի կառավարությունը փոխանցել է մնացած բոլոր քարտեզները։ Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ հարցը։
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայտնել էր նոյեմբերի 16-ի ագրեսիայի ընթացքում գերեվարված 10 ռազմագերիների Հայաստանին հանձնելու մասին՝ ականապատ տարածքների քարտեզների դիմաց