Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ավելի պատրաստակամորեն են գնում տղամարդիկ։ Այդ մասին են վկայում ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալները։ Մասնավորապես, աղբյուրը նշում է, որ առաջին բաղադրիչով պատվաստված 835 816 քաղաքացիների 54,1 տոկոսը բաժին է ընկնում տղամարդկանց, համապատասխանաբար, կանանց՝ 45,9 տոկոս:
Ընդ որում, հակաքովիդյան պատվաստանյութի երկրորդ բաղադրիչ ստացել է 516 989 մարդ, որոնց գերակշռող մեծամասնությունը կրկին տղամարդիկ են (54,8 տոկոս): Երկրորդ բաղադրիչով պատվաստված կանանց թիվը կազմում է 45,2 տոկոս։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, հակաքովիդային պատվաստանյութ է ստացել 1 352 805 մարդ։
Համավարակի բռնկման պահից ի վեր երկրում գրանցվել է վարակման 341 058 դեպք, որից ապաքինվել է 322 406 մարդ (94,5 տոկոս), մահացել է՝ 7 718-ը (2,2 տոկոս): Հիվանդության ակտիվ դեպքերի թիվը 9 477 (2,7%) է: