Արմինֆո.Սոչիում նոյեմբերի 26-ի հերթական եռակողմ հայտարարության տեսքով ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրում են 2020թ.նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի նախորդ հայտարարությունների դեռեւս չկատարված կետերի իրագործում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել " Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
"Այդ մասին ասվում է Սոչիի հայտարարության տեքստում։ Ասվում է շատ պարզ ու հստակ: Պարզ է նաեւ, որ Ադրբեջանի կողմից դեռեւս չի կատարվել, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ բոլոր գերիներին եւ պատանդներին առանց բացառության վերադարձնելու անհրաժեշտության մասին: Սոչիի տեքստում կա եւս մեկ կետ՝ վերջին մեկ տարում իրենց կողմից օկուպացված Հայաստանի բոլոր տարածքներից ադրբեջանցի բոլոր զինվորականների դուրս բերման անհրաժեշտության մասին", - ընդգծել է նա:
Վերջինը Մարուքյանը տեսնում է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում, որտեղ խոսվում է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կողմերի պատրաստակամության մասին: Ինչպես նաև գործը տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ ՝ կողմերի հարցմամբ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ դրա հետագա դեմարկացիայով։
Ըստ քաղաքակ գործչի, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից, հայ զինվորականները Ադրբեջանի հետ սահմանից միայն նահանջել են՝ ի տարբերություն ադրբեջանցիների: Այսպիսով, տեղի է ունեցել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում՝ Ադրբեջանի կողմից զավթված 41 քառ.կմ տարածքի տեսքով։ Մինչդեռ, հայտարարության մեջ հիշատակված քայլերը, որոնք ուղղված են սահմանի կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը, առավել եւս, դրա սահմանազատումը, նրա կարծիքով, կարող են հնարավոր լինել բացառապես ՀՀ տարածքից ադրբեջանցի զինվորականների դուրս բերման արդյունքում:
"Իսկ ինչ վերաբերում է վերը նշված հայտարարություններում բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում նախատեսող կետերին, ապա դրանք, իհարկե, կարելի է հասկանալ որպես Ադրբեջանին եւ Թուրքիային՝ իրենց կողմից պահանջվող արտատարածքային միջանցքի տրամադրում Սյունիքով։ Եթե ելնենք տանդեմի շահերից եւ մեկնաբանություններից: Իսկ եթե մենք փորձենք բազմազանության համար ելնել Հայաստանի շահերից, ապա կարող ենք ենթադրել, որ խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի բազմամյա շրջափակման վերացման մասին է", - նշել է նա։
Մարուքյանն այս լույսի ներքո տարօրինակ է համարում ընդդիմության ճամբարից հնչող հայտարարություններն ու մեղադրանքները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է նոր զիջումների գնալ Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի արդյունքում արվելիք բոլոր զիջումներն արդեն արվել են։ Համապատասխանաբար, ակնկալել ինչ-որ նոր զիջումներ, օրինակ, Սոչիի հանդիպումից, պետք չէ։ Այդ լույսի ներքո՝ քաղաքական գործիչը վկայակոչել է համապատասխան կետերի բացակայությանը նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ: