Արմինֆո.ՀՀ կառավարությունը 70 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 143 հազար ԱՄՆ դոլար) է հատկացրել ծառայողական ավտոմեքենաների ավտոպարկի ավելացման համար: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 2-ի նիստում ՝ չքննարկվող կարգով։
Ըստ փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման ՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է 69,6 մլն դրամ հատկացնել տեսչական մարմինների համար ավտոմեքենաների գնման գործընթացը կազմակերպելու համար ։ Նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեսչական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ընդ որում, չի հստակեցվում, թե կոնկրետ ում համար են նախատեսված նոր մեքենաները։
Նախատեսվում է գնել 12 ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 5,8 մլն դրամ արժողությամբ (մոտ 11,8 հազար ԱՄՆ դոլար)։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կառավարությունը հավանություն էր տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար "BMW 750Li xDrive LCI" մակնիշի նոր ծառայողական ավտոմեքենայի համար պետական բյուջեից շուրջ 184 հազար ԱՄՆ դոլարի հատկացմանը: