Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 2-ին կառավարության նիստում բարձրացրել է ՀՀ առողջապահության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվող COVID-19-իվ մահացության տվյալների անհամապատասխանության հարցը:
Ինչպես նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գերատեսչության կողմից համապատասխան ուսումնասիրությունները շարունակվում են, եւ դրանց ավարտին պես հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, համավարակի բռնկման սկզբից Armed համակարգը բոլոր տվյալները հավաքել է տվյալների շտեմարանում: Սակայն, եղել են որոշակի տվյալներ, որոնք, այնուամենայնիվ, ներառված չեն եղել։ Պատճառները դեռ պետք է պարզել, նշել է նախարարը։
Դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունում ծառայողական քննության ավարտից հետո հանձնարարելու է վերահսկիչ մարմնին պարզել, թե արդյոք այստեղ չարամիտ դիտավորություն չկա։ "Այս պահին տպավորությունն այնպիսին է, որ ոչ մի կանխամտածված բան չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի և մեզ հստակ պատասխան տա։ Եթե պարզվի, որ կա պատասխանատվություն նախատեսող դիտավորություն, պետք է հետեւողական լինել, իսկ եթե պարզվի, որ խնդիրը տեխնիկական է եղել, ապա դա առիթ կլինի կատարելագործելու Armed համակարգը", - հայտարարել է Փաշինյանը։