Արմինֆո.ՀՀ կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը հայտարարել Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր: "Տոների եւ հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել կառավարության դեկտեմբերի 2-ի նիստում՝ չքննարկվող կարգով:
Փաստաթղթի պարզաբանման համաձայն, նախատեսվում էր սեպտեմբերի 27-ը հայտարարել "Արցախի խաղաղ բնակչության դեմ միջազգային վարձկանների մասնակցությամբ ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված հարձակման, տեղահանության եւ պատերազմի զոհերի հիշատակի օր": Սակայն, հաշվի առնելով երկրի սահմաններին տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ներկայիս ռազմաքաղաքական եւ օպերատիվ իրադրությունը, այդ տարբերակը համարվել է ոչ նպատակահարմար: