Արմինֆո.Չինաստանը հույս ունի, որ երկխոսության եւ խորհրդակցությունների Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները կվերացվեն։ Այդ մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները։
Այս համատեքստում նա հատուկ ընդգծել է Մոսկվայի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, նշելով, որ բարձր է գնահատում ՌԴ ջանքերը։ Նա նաեւ հիշեցրել է, որ Չինաստանը հավասարապես համագործակցում է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ, հույս հայտնելով, որ կողմերը միմյանց ընդառաջ քայլ կանեն, հակասություններն ու տարաձայնությունները կկարգավորեն երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով, ինչպես նաեւ համատեղ կպահպանեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
Սոչիում նոյեմբերի 26-ին կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Կողմերը պայմանավորվել են մինչեւ տարեվերջ ստեղծել սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմներ անդրկովկասյան երկու հանրապետությունների միջեւ, ինչն, իր հերթին, կնպաստի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: