


Արմինֆո. Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը ՝ այն համարելով կարեւոր, արդյունավետ եւ կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ճանապարհին, հաղորդում Է Mehr-ը:
Աշխաբադում ՏՀԿ 15-րդ գագաթնաժողովի հրաթակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Իրանի արտգործնախարարը կարևորել է երկու երկրների համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, մշակույթի և ԶԼՄ-ների տարբեր ոլորտներում։ Նա նաեւ զգալի է համարել երկու երկրների պաշտոնատար անձանց համագործակցությունը տարբեր մակարդակներում: Նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը, Դրդ արդյունքում ստորագրված հայտարարությունը, եռակողմ հայտարարությունների կատարման հարցերը, ինչպես նաեւ "3+3" ձեւաչափով համագործակցության կարեւորությունը:



