Արմինֆո.Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը նշանակվել է ՀՀ կառավարության ղեկավարի խորհրդական։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, համապատասխան որոշումը նոյեմբերի 24-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 13-ին նախագահ Արմեն Սարգսյանը հետ էր կանչել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանին, որին այդ պաշտոնում փոխարինել է կադրային դիվանագետ Արսեն Ավագյանը:
Արտաշես Թումանյանն Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր 2015թ. փետրվարի 17-ից։ 1990-1999թթ. նա եղել է խորհրդարանի պատգամավոր, Հարկային ծառայության պետ (1997-1998թթ.), ապա եղել է ՀՀ նախագահի խորհրդական, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ (1999 - 2000թթ.): 2000-2006 թվականներին կատարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ։