Արմինֆո. Արմավիրի նախկին մարզպետ, 29-ամյա Համբարձում Մաթեւոսյանը նշանակվել է ՀՀ կառավարության փոխվարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Պաշտոնը թափուր էր մնացել նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակումից հետո:
Նոյեմբերի 25-ի նիստում կառավարությունը շնորհավորել է նորանշանակ փոխվարչապետին: Համբարձումյանն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ կարդարացնի ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:
Հիշեցնենք, որ Համբարձում Մաթևոսյանը (1992թ.) Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. հոկտեմբերի 16-ից: Նոյեմբերի 24-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ավելի վաղ նա աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Դոնեցկում (Ուկրաինա) Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական, 2013-2014 թթ. աշխատել է Դոնեցկի "Կերամռեսուրս" ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու, իսկ 2011-2012 թթ. աշխատել է Գրոսմոնտ քոլեջում (Կալիֆորնիա, ԱՄՆ)' որպես միջազգային ուսանողական համակարգող: