Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է նախօրեին՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։
Իր կարծիքը վարչապետը պարզաբանել է այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը նաև կարևոր հարթակ և խողովակ է իր դաշնակից Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համար: "Եվ մենք՝ որպես նախագահող երկիր, պետք է աշխատենք, որպեսզի ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում", - ասել է նա:
Ընդ որում, Փաշինյանը բարձր է գնահատել Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, եւ ռուս խաղաղապահների դերը՝ Լեռնային Ղարաբաղում: "Բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար թշնամի չէ", - հիշեցրել է նա: Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը բարեկամ և դաշնակից երկիր է նաև Ադրբեջանի համար, ինչն է պատճառը, որ ՌԴ-ն չի փորձում լուծումներ գտնել՝ օգտագործելով ուժային մեթոդը: