Արմինֆո. Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես իշխանության եւ ընդդիմության փոխադարձ տրոլինգ: ԱրԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունն իրենց իսկ որոշած օրակարգի շրջանակներում հանգում է փոխադարձ մեղադրանքների՝ " հիմարն ինքդ ես": Այստեղ տեղին է և պետք է ընդգծել, որ բոլոր այդ ուժերը հայտնվել են խորհրդարանում, հայտնվել են իշխանության ղեկին ՝ հերքելով միմյանց։ Այս լույսի ներքո, ես չեմ կարծում, որ նման իրավիճակում և հատկապես նման օրակարգ ունենալով, այս ընդդիմությունը կարող է հաղթել իշխանությանը։ Հանրահավաքներով ու բողոքի ակցիաներով ընդդիմությունը, թերևս, փորձում է աջակցել օջախում ծխացող կրակին", - նկատել է նա։
Նույնիսկ նման ֆոնին՝ գործող Ազգային ժողովը քաղաքագետը գնահատում է նախորդից լավ։ Առաջին հերթին, այն պատճառով, որ նախորդ գումարման ԱԺ-ն արտացոլում էր ոչ թե հայ հասարակությանը և նրա ընթացիկ տրամադրությունները, այլ հասարակության հետհեղափոխական տրամադրություններն ու 2018-ի իրողությունները։ Մինչդեռ, գործող խորհրդարանը, ըստ Իսկանդարյանի, մասնատված հասարակության հայելային արտացոլումն է, որտեղ ոմանք չեն ընդունում եւ հանդուրժել չեն կաարողանում մյուսսսներին, եւ՝ հակառակը:
Նման ներքաղաքական իրադարձությունները, ըստ Իսկանդարյանի, ուղեկցվում են Բաքվի եւ Անկարայի կողմից Երեւանի վրա գործադրվող համախմբված ճնշմամբ, Մոսկվայի եւ, նույնիսկ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների աջակցությամբ ' Հայաստանի տարածքով Ադրբեջանի տարբեր հատվածների համար հաղորդակցություն բացելու նպատակով:
"Եվ այստեղ բոլորովին կարևոր չէ, թե ինչպես կարելի է անվանել այդ հաղորդակցությունը ՝ ճանապարհ, ուղի կամ միջանցք։ Այս գործընթացի էությունը դրանից բոլորովին չի փոխվում։ Չէ որ խոսքը Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության մասին է։ Հաղորդակցություն, որի անվտանգությունը կապահովվի ոչ Հայաստանի կողմից։ Ահա թե ինչն է կարեւոր: Որքանով ես եմ հասկանում, այս հարցը սկզբունքորեն արդեն լուծված է։ Այս փուլում քննարկվում են միայն տեխնիկական խնդիրները", - ամփոփել է Իսկանդարյանը։