Երկուշաբթի, 8 Նոյեմբերի 2021 12:44
Դավիթ Ստեփանյան

Վրացի փորձագետ. Աշխարհաքաղաքականությունը սխալները չի ներում, այն աշխատում է play off սկզբունքով

Վրացի փորձագետ. Աշխարհաքաղաքականությունը սխալները չի ներում, այն աշխատում է play off սկզբունքով

Արմինֆո Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խևցուրիանին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է Վրաստանի ներքաղաքական վերջին ազդակները: Կանխատեսում է "3+3" ձևաչափի, Ռուսաստանի կողմից առաջ քաշվող հաղորդակցական նախագծերին Վրաստանի մասնակցության հեռանկարները։ Ներկայացնում է Հայաստանի և Վրաստանի ապագայի իր տեսլականը։

 

- Չեմ կարող մեր հարցազրույցը չսկսել Վրաստանի ներքաղաքական խնդիրներից։ Մասնավորապես, ձեր երկրում ներքաղաքական ազդակները որոշող գլխավոր ձգան Միխայիլ Սահակաշվիլից։ Հարց, որը կարող է տարօրինակ թվալ, կգնահատե՞ք Վրաստանում վարչապետ դառնալու Սահակաշվիլիի շանսերը։

 

- Սկսենք նրանից, որ Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ բոլորին ցույց տվեց, որ ինքը շատ ստեղծարար է եւ, նախկինի պես, լավ քաղաքական վիճակում է, ինչի մասին վկայում է նրա վերջին վարպետության դասը: Դուք կարող եք պատկերացնել, որ նախկին նախագահը, որը վերջին տարիներին համարվում էր երկրի գլխավոր փախստականը, հայտարարում է իր վերադարձի մասին, նշում է որոշակի ամսաթիվը եւ երկիր է ներթափանցում բեռնատարով: Այնուհետեւ երեք կամ չորս օր ճանապարհորդում է երկրում, նկարահանում է տեսանյութ եւ հրապարակում, ընդ որում իշխող կուսակցությունների ղեկավարները համառորեն պնդում են, որ Սահակաշվիլին չի լքել Ուկրաինայի տարածքը եւ հանգստանում է "Տրուսկավեց" հանգստավայրում: Իսկ այդ հայտարարությունից մի քանի ժամ անց նրան ձերբակալում է Թբիլիսիի ոստիկանությունը։ Եթե այս պատմությունը տեղի չունենար իմ երկրում, ես, հավանաբար, երկար ժամանակ չէի հավատում դրան, քանի որ այն ինձ հիշեցնում է կատակերգական ժանր: Միանշանակ է, որ Սաակաշվիլին կառավարության շրջանում չմեղմացող գլխացավանք է առաջացրել։ Այսօր երկիրն ապրում Է Սահակաշվիլիի սահմանած օրակարգով: Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե որքան բարձր են շանսերը, որ նա դառնա վարչապետ, ապա ես կասեի, որ նման շանսեր, իհարկե, կան, չնայած վստահ չեմ, որ դա հենց իրեն է հարկավոր։ Չեմ բացառում, որ նա մի կողմ քաշվի և երկրի գլխավոր պաշտոնը զիջի մեկ ուրիշի, ինչի մասին նա բազմիցս ակնարկել է։ Մանավանդ, որ նա շատ լավ կարիերա ունի Ուկրաինայում, բարձր հեղինակություն և անձնական վարկանիշ։ Ես հետևում եմ այդ գործընթացներին անմիջապես հենց Ուկրաինայում, որտեղ հաճախ եմ լինում և ակտիվ գիտական գործունեություն եմ ծավալում։ Այսօրվա դրությամբ նրան հաջողվել է իր շուրջ համախմբել, նույնիսկ, իր նախկին ոխերիմ թշնամիներին, որոնք իշխանություններից կտրականապես պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան։ Ավելին, նրանք Սահակաշվիլիին կոչ են անում դադարեցնել հացադուլը՝ ի շահ երկրի։ Իհարկե, ես էլ եմ այդպես մտածում, բայց չեմ կարող այդ մասին խնդրել, քանի որ նրա փոխարեն նույն կերպ կվարվեի։

 

- Ընդդիմությունը Վրաստանի բոլոր վերջին ընտրությունների արդյունքները կեղծված է համարում, ինչը երկրում ներքաղաքական ճգնաժամի պատճառ է։ Այդ գնահատականները կիսում են մեր որոշ արտասահմանյան գործընկերներ։ Արդյո՞ք "Վրացական երազանք" կեղծում է ընտրությունների արդյունքները, եւ, եթե այո, ապա ի՞նչ է դա սպառնում է Վրաստանի:

- Փաստ է, որ անցած ընտրություններն ամենախիստ գնահատականներն են ստացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Հեղինակավոր դիտորդների կարծիքով՝ տեղի են ունեցել լուրջ խախտումներ, ինչպիսիք են "կարուսելները", կաշառակերությունը, ընտրողների ահաբեկումը, վարչական ռեսուրսների օգտագործումը եւ այլն: Հասկանալի է, որ նման իրողությունը նպաստում է քաղաքական սուր ճգնաժամի դետոնացմանը, որն արդեն տեղի է ունենում երկրում։ Ընդդիմությունը ցույց տվեց, որ բավարար ռեսուրս ունի մարդկանց մեծ զանգվածին հանրահավաքի դուրս բերելու համար, իսկ իշխանությունը, կարծես, հենց դրանից է վախենում, քանի որ վաղուց դադարել է արձագանքել դիվանագիտական արձագանքներին։ Իհարկե, ներկայիս իրավիճակը երկրում մեծ ռիսկեր է պարունակում նաև վրացական պետականության համար։ Ոչ այնքան հեռավոր անցյալում՝ անցած դարի 90-ական թվականներին, մենք ծանրագույն քաղաքացիական հակամարտություն ապրեցինք, ինչը հանգեցրեց ինչպես երկրի ինստիտուցիոնալ կոլապսի, այնպես էլ նրա փլուզման։ Բնական է, որ այն ժամանակ այդ գործընթացները տեղական նշանակություն ունեին՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ցավոք, ես այսօր էլ եմ տեսնում նման գործընթացների նշաններ, քանի որ հասարակությունը չափազանց բևեռացված է և բաժանված է երկու մասի։

 

- Շատերի համար Բիձինա Իվանիշվիլիի անսպասելի հեռացումը քաղաքականությունից, նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը ներքին, թե՞, այնուամենայնիվ, արտաքին քաղաքական գործընթացների արդյունք է: Արդյո՞ք այս ամենում իր դերը չի խաղացել Թբիլիսիի նկատմամբ արտաքին ճնշումը՝ Հարավային Կովկասում, ընդգծում եմ,  բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի մաս դառնալու առաջարկի տեսքով:

 

- Իվանիշվիլիի պարագայում, իհարկե, դա կապված է արտաքին գործոնի հետ, իսկ Գախարիայի դեպքում, իհարկե՝ ներքին։ Քաղաքականությունից Բիձինա Իվանիշվիլիի հեռանալուն ավելի ու ավելի քիչ են հավատում ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում։ Հատկապես՝ վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի երկրորդ նշանակումից հետո։ Եվ նա, նախկինի պես, համարվում է երկրի ստվերային տիրակալը։ Անձամբ ինձ համար անսպասելի չէր Իվանիշվիլիի հերթական ինքնաբացարկը քաղաքականությունից, քանի որ երևում է, որ նա իրեն բավականին հարմարավետ է զգում ստվերում։ Ավելին, նման որոշմամբ նա մի տեսակ խուսափում է Արևմուտքի կողմից ուղղակի ճնշումներից, փաստի առաջ դնելով սեփական թիմին, որն այս ողջ ընթացքում, փաստորեն, մակաբուծել է նրա քաղաքական ու ֆինանսական ռեսուրսների վրա։ Բայց Իվանիշվիլին մի լուրջ անհաջողություն ունի. նրան այդպես էլ չհաջողվեց ստեղծել ուժեղ և արդյունավետ քաղաքական թիմ, որը կարող էր դիմակայել երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև նրա համար ստեղծել անձնական հարմարավետության գոտի։ Ինչ վերաբերում է Գեորգի Գախարիի կերպարին, ապա նա, անշուշտ, իշխող թիմում ներքին ինտրիգի զոհ է, ինչը, նույնիսկ, ինքն է խոստովանել։ Ես երբեք մեծ պատկերացում չեմ ունեցել պարոն Գախարիի մասին, քանի որ չեմ հիշում ոչ մի հաջող նախագիծ, որը նա իրականացրել է իր կառավարման ժամանակ։ Իսկ եթե դրան ավելացնենք նաև 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձությունները, երբ նա զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, ապա ինձ համար, ընդհանրապես, դժվար կլինի դրական համատեքստում հիշատակել նրան։

 

- Վրաստանի ղեկավարությունը, փաստորեն, բարձրաձայնել է Թուրքիայի և, որոշ տվյալներով, Ռուսաստանի կողմից առաջ մղվող 3+3 ձևաչափին սեփական մասնակցության անհնարինության մասին։ Որո՞նք են, ըստ Ձեզ, այդ մերժման պատճառները:

 

- Ես լիովին համաձայն եմ մեր կառավարության հետ և աջակցում եմ նրան այդ հարցում։ Սակայն, մեր արտաքին գործերի նախարար պարոն Զալկալիանիի վերջին հայտարարությունն այս հարցի վերաբերյալ, որը նա արել է ի պատասխան իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը, ոչ մի քննադատության չի դիմանում։ Զալկալիանին, ընդհանրապես, կարող էր անպատասխան թողնել Լավրովի հայտարարությունը։ Ավելին ասեմ՝ անձամբ ինձ համար Լավրովի հայտարարության անտեսումն ավելի ընդունելի կլիներ, քան մեկնաբանությունը։ Երբեմն լռությունը բառերից ավելի օգտակար է լինում, կարծում եմ, սա հենց այդ դեպքն է։ Իհարկե, ոչ մի "3 + 3" ձեւաչափ այս փուլում չի աշխատելու, քանի որ տարածաշրջանում բազմաբովանդակ և բազմաբնույթ կոնֆլիկտային միջավայրը չի ստեղծում դրա համար անհրաժեշտ քաղաքական մթնոլորտ։ Մեզ քաջ հայտնի է այն ժամանակը և հանգամանքները, որոնցում առաջացել է այդ գաղափարը, այն ժամանակ դա ուներ որոշակի նպատակ և նշանակություն։ Իսկ այսօր այդ ձևաչափը բոլորովին անկենդան և անօգուտ է։ Մենք ռուսների հետ չենք խոսում և չենք խոսի, մինչև նրանք չվերադարձնեն մեր հողերը, դուք մինչև հիմա հակամարտություն ունեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ Իրանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ և հակառակը։ Ի՞նչ համագործակցության մասին կարելի է, ընդհանրապես, խոսել։

 

- Ըստ Ձեր կանխատեսումների՝ արդյո՞ք Աբխազիայի տարածքով հաղորդակցություններ բացելուց Թբիլիսիի հրաժարումը կարող է պատճառ դառնալ Վրաստանի մեկուսացման համար Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Մոսկվայի կողմից առաջ մղվող հաղորդակցական նախագծերից: Եվ, ընդհանրապես, որքանո՞վ հեռանկարային է Հարավային Կովկասում "ռուսական պլանի" իրականացումը։

 

- Վրաստանը երբեք չի բացի այդ ճանապարհահատվածը՝ քանի դեռ Աբխազիայում վրացական իրավազորությունը չի վերականգնվել, և դա աքսիոմա է։ Ես հասկանում եմ, որ այդ հարցը կարևոր է Հայաստանի համար, բայց Վրաստանը չի կարող վնասել սեփական ազգային շահերին։ Մենք գործ ունենք բոլորովին այլ կոնֆիգուրացիայի հետ ։ Իհարկե, հաղորդակցության ապաշրջափակումը տարածաշրջանային կայունության զարգացման կարեւորագույն չափանիշ է, սակայն, այստեղ պետք է զգուշություն, այն չպետք է էքսպանսիոնիստական բնույթ կրի։ Հիշեցնեմ մի դրվագ, որը ես շոշափեցի 2020 թվականի հունվարին Երեւանում իմ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Ես այն ժամանակ շատ խոսեցի հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորության մասին՝ իրավիճակի ապաԷսկալացման տեսանկյունից։ Եթե դեռ այն ժամանակ կողմերը պայմանավորվեին այդ նույն հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ, որոնց մասին այսօր խոսք է գնում նման ագրեսիվ տոնով, ինչը գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի նույն փաստաթղթում, ապա, հնարավոր է, մենք այսօր տարածաշրջանում բոլորովին այլ իրականություն ունենայինք։ Ի՞նչ տեղի կունենար, եթե, օրինակ, Փաշինյանը բացահայտ առաջարկեր Ալիևին ճանապարհ բացել դեպի Նախիջևան, իսկ փոխարենը, Ալիևը դադարեցներ իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին։ Արդյո՞ք դա չէր նպաստի իրավիճակի ապաԷսկալացմանը և կողմերի միջև վստահության վերականգնմանը։ Եթե այդպես է, ապա կարելի է ենթադրել, որ պատերազմից կարելի էր խուսափել։ Իսկ ինչ վերաբերում է հարցի հիմնական առանցքին, ապա նման հարցադրումներ կատարելիս մենք պետք է առաջնորդվենք ռազմավարական շահերով։ Ռուսաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանը պակաս կարեւոր է տնտեսական տեսանկյունից, քան՝ ռազմա-ստրատեգիական տեսանկյունից։ Մեր տարածաշրջանը փոքր է, ունի մինչեւ 17 միլիոն բնակչություն, ինչն այն դարձնում է ոչ արդիական՝ որպես գլոբալ սպառման շուկա: Այդ պատճառով՝ Ռուսաստանի համար երբեք առաջնահերթություն չի եղել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Հարավային Կովկասում։ Տնտեսական տեսանկյունից Ռուսաստանի շահերից  բխում է օգտագործել միայն տարածաշրջանի տարանցիկ ներուժը և, այսպես, կոչված, "Հյուսիս-Հարավ" փոխադրամիջանցքի զարգացումը։ Հենց այդ իմաստով Մոսկվայի համար կարևորվում Ադրբեջանի գործոնը, որի հետ հարաբերությունները վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ նշանակություն են ձեռք բերել՝ շրջանցելով Հայաստանի հետ ռազմավարական ռազմաքաղաքական դաշինքը։

 

- Հայաստանում և Վրաստանում տնտեսական իրավիճակը մի շարք հանգամանքների բերումով մնում է բավականին բարդ։ Քաղաքական եւ տնտեսական համագործակցության ինչ ընդհանուր անկյուններ եք Դուք տեսնում մեր երկրների համար: Արդյո՞ք այսօր Վրաստանն ու Հայաստանը հնարավորություններ ունեն մանևրելու դեպի Արևմուտք, մասնավորապես, ԵՄ ուղղությամբ՝ մեր տարածաշրջանը վերջնականապես մենաշնորհելու Ռուսաստանի և Թուրքիայի դիտվող փորձերի ֆոնին։

 

- Հարավային Կովկասը մենաշնորհելու Ռուսաստանի և Թուրքիայի ձգտման մեջ ես որևէ նոր և տարօրինակ բան չեմ տեսնում։ Ավելի շուտ ինձ կզարմացներ նման ձգտման բացակայությունը։ Բայց մեր խնդիրների աղբյուրը ոչ միայն արտաքին գործոններն են, այլև՝ հենց մեր ներսի։ Մեզ չի հաջողվել միավորվել մեկ գաղափարի և մեկ նպատակի շուրջ, հատկապես, մեր ծանր պատմական փորձառության ֆոնին։ Ուղիղ 100 տարի առաջ Հարավային Կովկասի ընդհանուր դժբախտությունները բխում էին հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, որն, ի վերջո, ավարտվեց մեր տարածաշրջանի օկուպացմամբ։ Աշխարհաքաղաքականությունը սխալները չի ներում, այն աշխատում է play off  սկզբունքով. պարտությունը նշանակում է խաղից դուրս գալ առանց երկրորդ շանսի հնարավորության։ Եվ ահա, նախորդ դարասկզբին մեր բոլորի բաց թողած հնարավորությունը ստացվեց միայն նույն դարի վերջին։ Եվ եթե մենք այն հիմա էլ կորցնենք, ապա դրա վերադարձի համար մեզանից, հավանաբար, կպահանջվի ևս 100 կամ ավելի տարի։ Ինչ վերաբերում է ապագայում հայ-վրացական հարաբերություններին, ապա ես միշտ համարել և հավատում եմ, որ մենք գրեթե նույնական պատմական անցյալ ունեցող ամենահարազատ ժողովուրդներն ենք։ Հետևաբար, քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության մեր ներուժը, պարզապես,  անսահման է։ Առաջին հերթին, անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները ձեր երկրի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ առանց դրա անհնար է հասնել խաղաղության Հարավային Կովկասում: Ձեր միջեւ հակամարտության սպառումը տարածաշրջանում խաղաղության բանալին է, եւ միայն այդ ժամանակ կարող են լուծվել նաեւ Վրաստանի խնդիրները: Եվ, իհարկե, Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի ապագան կապված է միայն Արևմուտքի հետ։ Մենք ստրկություն հանդուրժելու պատրաստ ազգեր չենք, մենք ունենք գոյատեւման ուժեղ իմունիտետ, եւ մենք պետք է առավելագույնս օգտագործենք այդ առավելությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ներքին գործերի նախարար. Իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ 54 հաղորդում են ստացելՀայաստանի ներքին գործերի նախարար. Իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ 54 հաղորդում են ստացել
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի միջև բնապահպանության ոլորտում երկխոսություն է ընթանումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի միջև բնապահպանության ոլորտում երկխոսություն է ընթանում
Հայաստանը կորած հովվին վերադարձրեց ԱդրբեջանինՀայաստանը կորած հովվին վերադարձրեց Ադրբեջանին
Հայաստանն ու Կիպրոսը  քննարկել  են երկկողմ համագործակցության օրակարգում։Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարությունը փորձել է բացատրել զորավար Անդրանիկի պատկերը Արտենի գյուղի դպրոցի շենքից հանելու պատճառներըՌուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարությունը փորձել է բացատրել զորավար Անդրանիկի պատկերը Արտենի գյուղի դպրոցի շենքից հանելու պատճառները
Այսօր տեղի կունենա եկեղեցում առաջացած ճգնաժամը հետաքննող հանձնաժողովի առաջին նիստըԱյսօր տեղի կունենա եկեղեցում առաջացած ճգնաժամը հետաքննող հանձնաժողովի առաջին նիստը
Փաշինյան. Ես լիովին դժգոհ եմ այն փաստից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք բնակավայրերում ստացել է ձայների ավելի քան 90, 80, 70 տոկոսըՓաշինյան. Ես լիովին դժգոհ եմ այն փաստից, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք բնակավայրերում ստացել է ձայների ավելի քան 90, 80, 70 տոկոսը
Հայաստանում քննարկվում են «Ընտանեկան և ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցըՀայաստանում քննարկվում են «Ընտանեկան և ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը
«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Նարեին Երևանի օդանավակայանում դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Նարեին Երևանի օդանավակայանում դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալներՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալներ
Հիջաբների հարցը շարունակում է մնալ խոչընդոտ ադրբեջանա-թուրքական հարաբերություններումՀիջաբների հարցը շարունակում է մնալ խոչընդոտ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում
Քաղաքապետի հրամանով Higher  ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներովՔաղաքապետի հրամանով Higher ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով
Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններումԼուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում
Սերբիան թևակոխեց քաղաքական նոր դարաշրջանՍերբիան թևակոխեց քաղաքական նոր դարաշրջան
Արդյո՞ք Հայաստանի դատախազությունը բռնագրավել է Սամվել Ալեքսանյանի ունեցվածքըԱրդյո՞ք Հայաստանի դատախազությունը բռնագրավել է Սամվել Ալեքսանյանի ունեցվածքը
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները տոնում են իրենց թեկնածուի «հաղթանակը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ մրցակցության բացակայության պայմաններումԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները տոնում են իրենց թեկնածուի «հաղթանակը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ մրցակցության բացակայության պայմաններում
Ամենայն հայոց կաթողիկոսը Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է միջեկեղեցական երկխոսությունըԱմենայն հայոց կաթողիկոսը Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է միջեկեղեցական երկխոսությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի։Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի։
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ