Արմինֆո. Հայաստանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեկտեմբերի 9-10-ը կայանալիք "Ժողովրդավարության գագաթնաժողովին" հրավիրված երկրների թվում է, գրում Է Politico-ն և հրապարակում ցուցակը:
"Բայդենի օգնականները դեռեւս ձեւավորում են դեկտեմբերի 9-10-ի վիրտուալ գագաթնաժողովի օրակարգը, եւ նրանց աշխատանքի մեծ մասը գաղտնի բնույթ է կրում։ Հրավիրված կառավարությունների ցանկը չի հրապարակվել, թեեւ POLITICO-ին հինգշաբթի հաջողվել է մեկ բանաքաղություն ստանալ: Բոլոր ծրագրերը նախնական են, եւ քաղաքացիական հասարակության խմբերը բողոքում են մարգինալացումից", - նշում է կայքը։
Ընդ որում, նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ "նախագահ Ջո Բայդենի՝ լայնորեն գովազդված Ժողովրդավարության գագաթնաժողովին մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, առայժմ պարզ չէ, թե արդյոք դա ինչ-որ երկարատեւ ազդեցություն կունենա":
Ուշագրավ է, որ POLITICO-ի տրամադրության տակ հայտնված նախնական ցուցակում չկա ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ "Որոշ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Հունգարիան, հրավիրված չեն, քանի որ նրանց առաջնորդները տարիներ շարունակ խափանել են իրենց ժողովրդավարական համակարգերը", - գրում է պարբերականը:
Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են լինելու ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները և հնարավորությունները: Համաժողովը նաեւ առաջնորդներին հարթակ է տրամադրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գծով պարտավորություններ ստանձնելու համար՝ ինչպես անհատական, այնպես էլ հավաքական: