


Արմինֆո.: Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է գրել: Այդ մասին հաղորդում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - ասվում է հաղորդագրությունում:
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, Բաղդասարյանին կառաջարկվի Շիրակի մարզպետի պաշտոնը. նա կփոխարինի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանին, ով պարտություն է կրել Գյումրիի համայնքի ղեկավարի ընտրություններում:



