Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը դպրոցական աշնանային արձակուրդները երկու շաբաթով երկարաձգելու մասին: ԿԳՄՍՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը: Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ escs.am և սոցիալական էջերում։ ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը՝ https://escs.am/am/news/10338:
Հավելենք,որ որոշ ԶԼՄ-ներ այսօր հրապարակել են նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին ԿԳՄՍ նախարարության կայքում զետեղված հայտարարությունը՝ այն ներկայացնելով իբրև այս տարվա տեղեկատվություն, որն էլ շփոթության առիթ է հանդիսացել (https://bit.ly/3mkmkpj)»: