Արմինֆո.Ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի ստվերում:
"Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը երկու մահմեդական հարեւաններ են, որոնք շատ ընդհանրություններ ունեն", - գրել է նա Twitter-ում: Ընդ որում, նա ընդգծել է, որ նրա հետ անկեղծ, ջերմ եւ կառուցողական զրույց է ունեցել բազմակողմանի հարաբերությունների ճանապարհային քարտեզի մասին: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկու երկրների կառավարությունների եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի ստվերում:
Հոկտեմբերի 23-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: "Հեռախոսազրույցի ժամանակ Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական է խորացնել հարաբերությունները Բաքվի հետ", - ըստ IRNA-ի՝ հաղորդել են երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությյունում:
Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ "Ադրբեջանում ձերբակալված" երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու համար (ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին - խմբ.) և այն համարել կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք հանդիսանալ թյուրիմացությունների հետագա կարգավորման համար:
Կողմերը կարեւորել են երկխոսության միջոցով բոլոր տարաձայնությունների լուծումը: Արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նշենք, որ Բաքվի եւ Թեհրանի միջեւ փորձաքար են դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների նկատմամբ ադրբեջանական ուժայինների գործողությունները, որի 21 կմ-ն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է հայտնվել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ադրբեջանական կողմը 200-400 դոլար է պահանջում իրանցի վարորդներից այդ հատվածով երթեւեկելու համար ՝ որպես մաքսավճար։ Ավելին, իրանցի երկու վարորդ ձերբակալվել էր, իբր, Լեռնային Ղարաբաղ բեռ փոխադրելու համար։ Նրանք ազատ են արձակվել հոկտեմբերի 21-ին։