Արմինֆո. Հայաստանն ու Լիտվան մտադիր են տրանսպորտային անվտանգության հարցերում փորձի փոխանակում կատարել։ Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Լիտվայի տրանսպորտի և կապի նախարար Մարիուս Սկուոդիսի հանդիպման արդյունքներից։
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տրանսպորտային նորարարություններին, թվայնացմանը, տրանսպորտային ուղղություններին և ավիացիոն ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Գնել Սանոսյանը Մարիուս Սկուոդիսին ներկայացրել է Հայաստանում այդ ուղղություններով իրականացվող օրենսդրական փոփոխությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն իր լիտվացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: