Արմինֆո. "Վրաստանը շատ կարեւոր եւ ակտիվ դեր է խաղում ադրբեջանահայկական հարաբերություններում": Այդ մասին հայտարարել Է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: "Հոկտեմբերի 18-ին եղել եմ Ադրբեջանում, իսկ հոկտեմբերի 20-ին կմեկնեմ Երեւան։ Քննարկման շատ հարցեր կան։ Ես շնորհակալություն հայտնեցի նախարարին Հարավային Կովկասի երեք երկրների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նախաձեռնության համար։ Վրաստանը շատ կարեւոր եւ ակտիվ դեր է խաղում ադրբեջանահայկական հարաբերություններում", - ասել է Կոլոմինան, հաղորդում է APA-ն։