Արմինֆո. Ադրբեջանը հերքում է իրանական բեռնատարների համար Աստարա անցակետի կանխամտածված արգելափակման մասին պնդումները։
Նախօրեին իրանական ILNA գործակալությունը հարցազրույց է հրապարակել իրանառուսական առևտրային պալատի անդամ Սեիդ Ջալիլաֆարիի հետ, ով հայտարարել է, որ ադրբեջանական մաքսատունը Աստարայում արգելափակում է իրանական բեռնատարների համար: Նրա խոսքով ՝ ադրբեջանական կողմը միտումնավոր անջատում է էլեկտրականությունը, վկայակոչում է չաշխատող ռենտգենը կամ թմրանյութերը ստուգող շների բացակայությանը եւ պահում իրանական բեռնատարները, որոնք ուղեւորվում են Ռուսաստան: Այդ պատճառով սահմանին 10 կմ երկարությամբ բեռնատարների հերթ է գոյացել: Նա նաեւ նշել է, որ բեռնատարները շուտ փչացող մրգեր եւ բանջարեղեն են տեղափոխում, ուստի բեռը փչանում է:
Ջալիլաֆարին նշել է, որ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ իրանցիները սկսել են զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանին՝ փչացնելով նրա հետ հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է "Թուրան" լրատվական գործակալությունը, Ադրբեջանի մաքսային կոմիտեն հերքել է իրանական բեռնատարների արգելափակման մասին պնդումները: Հոկտեմբերի 19-ի իր հաղորդագրության մեջ ադրբեջանական գերատեսչությունը հաղորդել է, թե ուշացումը տեղի է ունեցել այն պատճառով, որ հոկտեմբերի 15-16-ին իրանական կողմում 10 ժամով անջատվել է համակարգչային համակարգը: Բացի այդ, բեռնատարները շատ ժամանակ են կորցնում իրանական կողմի բանջարեղենի բազաներում ապրանքի բեռնման գործընթացում, ինչը նույնպես կապ չունի Ադրբեջանի հետ։ «Այդ պատճառով բոլոր ուշացումները կապված են իրանական կողմի խնդիրների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Բաքվի եւ Թեհրանի միջեւ փորձաքար է դարձել իրանական բեռնատարների նկատմամբ ադրբեջանական ուժայինների գործողությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին, որի 21 կիլոմետրանոց հատվածը հայտնվել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Ադրբեջանական կողմը 200-400 դոլար է պահանջում իրանցի վարորդներից այդ հատվածով երթեւեկելու համար ՝ որպես մաքսավճար։ Ավելին, իրանցի երկու վարորդ ձերբակալվել է, իիբր, Լեռնային Ղարաբաղ բեռ փոխադրելու համար։ Դրանից հետո Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Թեհրանի այդ քայլն ավելացրել է լարվածության աստիճանը երկու երկրների հարաբերություններում։ ԱրմԻնֆո լրատվական գործակալություն