Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց չի եղել։ Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում "Պետական սահմանի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հստակեցման, թե արդյոք այդ գործընթացը եղել է, որ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ օգտագործում է "պետական սահման" եզրույթը՝ նկարագրելով Փելա լեռան շուրջ ստեղծված իրավիճակը:
"Եթե Դուք ՀՀ ԱԱԾ-ի պատասխանում հակասություններ եք տեսնում, կարծում եմ, կարող եք դիմել իրենց, և նրանք կփարատեն ձեր մտավախությունը և կպատասխանեն հուզող հարցերին", - ասել է նա, հավելելով, որ բոլորին քաջ հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց չի եղել:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ տարածած հաղորդագրությունում ասվում էր. «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։