Արմինֆո. Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Ադրբեջանից հետո մտադիր է այցելել նաեւ Վրաստան եւ Հայաստան: Այդ մասին Կոլոմինան հաղորդել է Twitter-ում։
"Ես կայցելեմ Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան ՝ որպես Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ - ի հատուկ ներկայացուցիչ, որպեսզի որոշեմ Կովկասում ՆԱՏՕ-ի մասնակցության հետագա ընդլայնման ուղիները", - նշել է նա:
Ընդ որում, այսօր նա արդեն հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
2010 թվականից Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ջեյմս Ապատուրայն էր, որի լիազորությունների ավարտից հետո 2021 թվականի աշնանը նրան փոխարինել է իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան: Նա զբաղեցնում է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը։