Արմինֆո. Իսպանիայի կառավարությունը 2022 թվականին նախատեսում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Հայաստանում, Բելառուսում եւ Ուզբեկստանում՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու նպատակով:
Ըստ իսպանական ԶԼՄ-ների, այդ մասին ասվում է ընդհանուր պետական բյուջեի (PGE) նախագծում, որտեղ Իսպանիայի կառավարությունն ակնկալում է, որ "ԵՄ-ի Արեւելյան հարեւանության երկրների եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համակարգված երկխոսություն կընթանա ԵՄ-Կենտրոնական Ասիա նոր ռազմավարության շրջանակներում": Նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծումը կառավարությանը թույլ կտա ավելի քիչ ծախսերով ներկա գտնվել այն երկրներում, որտեղ չկան դեսպանատներ, եւ կհեշտացնի առաքելությունների ղեկավարների խնդիրը, որոնք միաժամանակ հավատարմագրված են մի քանի երկրներում:
Ըստ հաղորդագրության՝ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը 2022 թվականին նախատեսում է իրականացնել 28 այց, այդ թվում՝ Հայաստան։
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Վալդերամ Դե Պարեխը համատեղության կարգով Հայաստանում Իսպանիայի դեսպանն է (նստավայրը ' Մոսկվա):