Արմինֆո. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին մեկնաբանել է ԱՊՀ երկրների նիստում Կովկասի տարածքով թմրավաճառության կազմակերպմանն իրանական կողմի առնչության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներն Իրանի հասցեին:
"Հարեւանների սկզբունքների եւ պահանջների անտեսումը եւ կեղծ ու ապակառուցողական հայտարարությունները բարեխղճության եւ խոհեմության նշան չեն։ Մեղադրել երկրին, որին միջազգային հանրությունը համարում է թմրանյութերի դեմ պայքարի հերոս, ոչ մի արդյունք չունի, բացի հռետորի խոսքերը վարկաբեկելուց", - Twitter-ում գրել է Շամխանին, հաղորդում է IRNA-ն։ Ընդ որում, նա Ալիեւին նախազգուշացրել է "սատանայի դրած թակարդների" մասին։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահը ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների նիստում իր ելույթի ժամանակ Իրանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր մատակարարելու մեջ՝ Հայաստանի ղեկավարության հետ համաձայնությամբ: Ընդ որում, նա չի նշել իր խոսքերի որեւէ ծանրակշիռ ապացույց: