Արմինֆո.Այսօր Գյումրիում տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ինչպես հաղորդում է ՏԿԵՆ մամուլի ծառաաայությունը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ Տեղական տնեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 ՀՀ դրամ ներդրմամբ սկսվել են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքները։
Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: Տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում: Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին "Հայաստանի զարգացման նախաձեռնություն" (IDeA) հիմնադրամը հայտարարել էր բաց միջազգային մրցույթ՝ Գյումրի քաղաքի Բարեկամության զզբոսայգու ճարտարապետական լուծումների եւ ռեկրեացիոն ենթակառուցվածքների տարրերի մշակման համար:
"Վերակառուցված այգին կդառնա ոչ միայն նոր հասարակական վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ բոլոր այն երկրների համար, որոնք 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքը վերականգնելու համար", - նշված էր հիմնադրամի հաղորդագրությունում: