Արմինֆո.Լրագրողներ Վասակ Դարբինյանը եւ Վարուժան Օլքինյանը նշանակվել են Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ՝ 6 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացնում Է կառավարության պաշտոնական կայքը, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 15-ին:
Դարբինյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նախորդ դարի 80-ական թվականներից ակտիվ լրագրողական գործունեություն է ծավալում։
Հայաստանի վաստակավոր լրագրող Օլքինյանը պարգեւատրվել է Գարեգին Նժդեհի մեդալով: Զբաղվում է դասախոսական աշխատանքով։
Հանրային հեռարձակողի խորհուրդը, "Տեսալսողական մեդիայի մասին" օրենքի համաձայն, Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ վերահսկողություն իրականացնող մարմին է: Վարչությունը բաղկացած է 7 անձից՝ նախագահից և 6 անդամից։ Խորհրդի անդամները նշանակվում են վարչապետի կողմից մրցութային հիմունքներով՝ 6 տարի ժամկետով: