Արմինֆո. Մինսկում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն։ Այդ մասին հայղորդում է "Ինտերֆաքս-Ադրբեջանը"։
Ըստ աղբյուրի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին առաջարկել է քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր: "Լավ է, որ հնարավորություն կա ԱՊՀ ԱԳՆԽ "հարթակներում" շփվել մեր երկկողմ գործերով, տարածաշրջանային հարցերով։ Մեր նախագահները վերջերս շփվել են հեռախոսով, կան հարցեր, որոնք պետք է լուծել", - ասել է ռուս նախարարը՝ բացելով հանդիպումը Մինսկում։
Ավելի ուշ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ "Վերջերս ձեզ հետ մանրամասն հաղորդակցվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի է քննարկել ինչ-որ լրացուցիչ հարցեր եւ երկկողմ բնույթի, եւ, իհարկե՝ տարածաշրջանային։ Ղարաբաղը միշտ պետք է վայելի մեր ուշադրությունը", - հանդիպման սկզբում ասել է ռուս նախարարը։
Ընդ որում, աղբյուրը նշում է, որ ինչպես սպասվում է, ավելի ուշ Մինսկում ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն:
Տեղեկատվության հրապարակման պահին ԱրմԻնֆո գործակալությանը չի հաջողվել այս հաղորդագրության հավաստիությունը ճշտել Հայաստանի ԱԳՆ-ում: