Արմինֆո. Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ կողմերի ջանքերին։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ "Եռաբլուր" զինվորական պանթեոն այցելելուց հետո։
"Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամի զոհված ուսանողների, ինչպես նաեւ մարտերում բոլոր զոհվածների հիշատակին։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների հարազատներին և մերձավորներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ կողմերի ջանքերին", - գրել է նա։