Արմինֆո. Առաջիկա տարիներին Լեռնային Ղարաբաղի շուրջ հերթական մեծ պատերազմը չեմ ակնկալում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
"Կարելի է, իհարկե, ենթադրել, որ Բաքվին այնքան էլ դուր չի գալիս 44-օրյա պատերազմի վերջնական աշխարհաքաղաքական ելքը։ Ընդ որում, ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես դրա ելքից նման դժգոհությունը կարող է համադրվել Իլհամ Ալիեւի հայտարարությունների հետ, որոնց համաձայն, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է ։ Եվ ես չեմ կարծում, որ 4 տարի անց Ադրբեջանը կարող է պահանջել մեր խաղաղապահների դուրս բերում Ղարաբաղից", - ընդգծել է նա։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են մի շարք պատճառներով։ Ամեն ինչից զատ՝ այն պատճառով, որ Մոսկվայի հետ հարաբերությունները Բաքվին օգնում է պահպանել հավասարակշռությունն Անկարայի հետ հարաբերություններում: Ինչի վկայությունն է, նրա կարծիքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված բավականին զգուշավոր Շուշիի հռչակագիրը, որը որեւէ ուղղակի փոխադարձ պարտավորություններ չի պարունակում։
Այս համատեքստում Սիլաևը նշել է նաև լայն տնտեսական համագործակցությունը, Ադրբեջանի, մասնավորապես, ադրբեջանական էլիտայի շահերը ՌԴ տնտեսությունում, Մոսկվայի կողմից Բաքվին տրամադրվող անվտանգության որոշակի երաշխիքները: Նրա կարծիքով, նման իրավիճակը խոսում է այն մասին, որ Բաքվում ամեն ինչ շատ մանրակրկիտ կկշռադատեն եւ կմտածեն, նախքան որոշեն դիմել Մոսկվային՝ խաղաղապահներին Ղարաբաղից դուրս բերելու խնդրանքով: Առավել ևս ՝ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Սիլաեւի գնահատմամբ, մնում է մակերեւույթին։ Եվ քանի դեռ այն լուծված չէ, խոսել ղարաբաղյան հարցի, հիմնախնդրի փակման մասին, թվում է անհնար։ Հատկապես, Ղարաբաղում էթնիկ զտումների սպառնալիքի առկայության լույսի ներքո՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում։ Ինչը միայն հաստատում է Ղարաբաղում խաղաղապահների անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ, դատելով հակամարտող կողմերի տրամադրությունից, այսօր հենց նրանք պատրաստ չեն լուծել կարգավիճակի հարցը։
"Այս ֆոնին կարգավիճակի հարցի շուրջ հերթական երկարամյա, անարդյունք բանակցությունները թվում են առավել իրատեսական սցենար։ Առաջին հերթին, տարածաշրջանում հերթական անիմաստ արյունահեղությունից խուսափելու հարցում համընդհանուր շահագրգռվածության առկայության պատճառով։ Ի դեպ, առաջին հերթին դրանում շահագրգռված է Ռուսաստանը։ Հարցն անհրաժեշտ է քննարկել, եւ խնդիրը լուծել, ըստ էության, հաշվի առնելով բոլոր կողմերի կարծիքը", - ամփոփել է Սիլաեւը ։