Արմինֆո. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հարմար ժամանակ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին հաղորդում է Mehr News Agency-ն։
"Հարեւանների, այդ թվում հյուսիսային հարեւանների վրա ուշադրությունը կենտրոնացնելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է", -ըստ գործակալության՝ ասել է նախարարը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
"Ադրբեջանն ու Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության երկու լավ հարևաններն են, ուստի մենք չենք կարող միմյանց դեմ աշխատել։ Իրանի արտաքին քաղաքականությունը՝ դա հավասարակշռված արտաքին քաղաքականություն է, ուստի, Ադրբեջանի հետ Իրանի ընդհանուր շահերին և Հայաստանի հետ Իրանի ընդհանուր շահերին համապատասխան, մենք կարգավորում ենք երկու երկրների միջեւ հարաբերությունները", - ասել է նա, հավելելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան և Ադրբեջան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել էր Իրան։ Սա Միրզոյանի առաջին այցն էր Իրան՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո ։ Միրզոյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան ։ Հոկտեմբերի 6-ին խորհրդարանում, անդրադառնալով Թեհրան կատարած իր այցի արդյունքներին, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից լավ, բարեկամական հարաբերություններ է ձեւավորվել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ: