Արմինֆո. "3+3" ենթադրվող տարածաշրջանային ձեւաչափին մասնակցելը ոչ մի կերպ չի խանգարի Մոսկվային առաջին իսկ հնարավորության դեպքում խիստ ճնշել Անկարային, եթե ոչ՝ վերջնականապես դուրս մղել Հարավային Կովկասից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի (GSAC) առաջատար փորձագետ Գելա Վասաձեն։
"Հնարավոր է, հիմա դա դժվար իրագործելի է թվում, բայց, չէ որ, մեծ քաղաքականությունը՝ դա երկարաժամկետ կողմնորոշումներով ու նպատակներով խաղ է։ Մոսկվան այսօր նաեւ այդ պատճառով է բոլոր ուժերով ձգտում ընդլայնել "2 + 2" իրական ձեւաչափը՝ Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, որպես իրենց շահերն արտահայտող ներկայացուցիչներ օգտագործելով Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, և Իրանին՝ "3 + 3"ձևաչափով: Մի շարք պատճառներով Ռուսաստանին այսօր անհրաաժեշտ է ցուցադրել չեզոքություն։ Եվ ահա նման "չեզոքությունը", ի թիվս այլ բաների, նրան թույլ կտա շարունակել Ադրբեջանում գերիշխանության հասնելու իր փորձերը", - ընդգծել է նա։
Այսպիսով, այսօրվա դրությամբ "3 + 3" ձևաչափը, ըստ Վասաձեի, ձեռնտու չէ ոչ միայն Վրաստանին, այլև Ադրբեջանին։ Ընդ որում, Վրաստանի համար այդ ձեւաչափով մասնակցության հիմնական գործնական ռիսկը պայմանավորված է Աբխազիայի տարածքով երկաթուղու բացման հեռանկարով։ Նշելով Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի շահերի համընկնումը այս նախագծում, քաղաքագետն ընդգծել է, որ դրա մասին խոսակցություններն արդեն վնասում են Վրաստանի ազգային շահերին: Ինչը պետք է հասկանան Թբիլիսիում։
Այս լույսի ներքո, հղում անելով Երեւանում իր աղբյուրներին, Վասաձեն նշել է, որ շաբաթ օրը Հայաստան կատարած իր այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ոչ այնքան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցությունների նախաձեռնությունը, որքան՝ Վրաստանի մասնակցությունը "3+3" պլատֆորմին:
Ըստ Վասաձեի, հենց այս հարթակում, առաջին հայացքից, սարսափելի ոչինչ չկա, ի վերջո, սա ևս մեկ բանակցային ձևաչափ է։ Սակայ,ն դրա հիմնական թեմաներից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Մինչդեռ, նայելով քարտեզին, միանգամից պարզ է դառնում, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների կենտրոնական խաչմերուկը հենց Վրաստանն է: "Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ Վրաստանի նկատմամբ թիվ մեկ կետն այդ հարթակում լինելու է հենց Աբխազիայի տարածքով երկաթուղու բացումը", - նկատել է նա:
"Դրա համար ամենաբարենպաստ պահն է։ Վրաստանը թուլացել է քաղաքական ճգնաժամից, իսկ մեր ղեկավարությունը պատրաստ է հանձնել ամեն ինչ՝ իշխանության պահպանման երաշխիքի դիմաց։ Իսկ Արեւմուտքն այս ամենին չի միջամտի, ինչու պետք է միջամտի, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցելողջ վերջին մեկ տարվա ընթացքում։ Այսպիսով, "3+3"-ին մասնակցությունը կապահովի Նովոռոսիյսկ նավահանգստի բեռնումը հարավային ուղղությունից, կարդիականացնի օկուպացված Աբխազիան միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների համակարգում եւ նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանում Ռուսսատանի շահերի առաջ մղման համար: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ ճանապարհի բացումը մեզ համար, պարզապ,ես նվաստացուցիչ է", - ընդգծել է Վասաձեն։