Արմինֆո.Հարավային Կովկասում առկա լարվածությունը, լարվածության նոր ալիքը՝ այս անգամ Իրանի և Ադրբեջանի միջև, պայմանավորված է այն տոււրբուլենտությամբ, որով 44-օրյա պատերազմից հետո համակված է այդ տարածաշրջանը։ ԱրմԻնֆո-ինայդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոն։
"Այսօր ոչ միայն Հարավային Կովկասը, ողջ աշխարհն ապրում է անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում։ Բայց Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմի արդյունքում լուրջ փոխակերպումների է ենթարկվել նաև անվտանգային միջավայրը։ Ընդ որում, նոր միջավայրը վերջնականապես դեռ չի ձևավորվել ։ Որպես արդյունք՝ տարածաշրջանն այսօր գտնվում է մի իրավիճակում, որը դեռ մի երկու տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել անգամ", - ընդգծել է նա։
Ընդգծելով վերջին շաբաթներին Թեհրանի եւ Բաքվի միջեւ հռետորաբանության հետեւողական փոխադարձ սրումը, զինված մարդկանց եւ ռազմական տեխնիկայի կուտակումը սահմաններին, Իրանում եւ Ադրբեջանում զորավարժությունների անցկացումը, վերլուծաբանը դրանում տեսնում է տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարների միջեւ դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտություն: Նշել է այս լույսի ներքո Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ այս տարի նախատեսվող հերթական հանդիպումը:
Մալաշենկոյի գնահատմամբ՝ այս փուլում Պուտինի և Փաշինյանի միջև քննարկումների համար շատ թեմաներ կան։ Ինչը պայմանավորված է ինչպես Իրանի, Ադրբեջանի և հենց Հայաստանի ընթացիկ վիճակով և պահանջներով, այնպես էլ ուժերի տարածաշրջանային դասավորությամբ և 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացմամբ։ Այս լույսի ներքո նա ընդգծել է այն սպառնալիքները, որոնք Իրանը սկսել է տեսնել իր համար այն գոտիներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողությանը:
Նշելով Իրանում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության փաստը՝ վերլուծաբանը նշել է, որ Մոսկվան էլ իր հերթին փորձում է հասկանալ Թեհրանի նոր իշխանությունների հետ աշխատանքի ուղղությունները ՝ ՌԴ-ից Իրանի ակնկալիքների համատեքստում: Ընդ որում, նրա հյուսիսային սահմաններում Թեհրանի համար գլխավոր խնդիրը Մալաշենկոն համարում է, նույնիսկ, ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Իսրայելը։ Իսկ իրանական խնդիրների երկրորդային աղբյուրը Թուրքիան է։
"Կարծում եմ, որ Թեհրանում քաջ գիտակցում են իրենց սահմաններին թուրք-ադրբեջանական տանդեմի ուժային գործոնի աճի հեռանկարները։ Իրավիճակը վատանում է և սրվում Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի և հենց Իրանի չափազանց ռազմականացվածությամբ։ 44-օրյա պատերազմի արդյունքները մեկ տարի անց տարածաշրջանը հանգեցրին ավելի բարդ, ես կասեի, Հարավային Կովկասի համար աննախադեպ մի ժամանակաշրջանի, հաշվի առնելով Թեհրանի դժգոհությունն այն պայմանավորվածությունների առնչությամբ, որոնցով պսակվեց այդ պատերազմը։ Եվ այդ դժգոհությունը հաշվի չառնել հնարավոր չէ։ Հատկապես՝ ընթացիկ տուրբուլենտության պայմաններում", - ամփոփել է Մալաշենկոն։