Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ Արցախ կատարելիք այցի հարցում չափազանց կարևոր է երթուղին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
"Եթե միջնորդները Ստեփանակերտ ժամանեն Հայաստանի կողմից՝ Բերձորով, ապա դա, անկասկած, մեզ համար դրական քայլ կլինի։ Ընդ որում, չնայած այդ թեմայով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, այս պահին հնարավոր չի թվում դատել Բաքվի կողմից ներկայացված նախապայմանների մասին։ Չափազանց շատ են անորոշությունները տվյալ թեմայի շուրջ, ինչը թույլ չի տալիս տեսնել ամբողջական պատկերը, որը կարելի է վերլուծել", - ընդգծել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաղորդել էր, որ սեպտեմբերի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցրել են տարածաշրջան աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը: "Նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղեւորությունների վերսկսումը՝ տեղում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խոսելու համար, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Այժմ Մինսկի խմբի գլխավոր խնդիրն է նպաստել դրական միտումներին, որոնք ձեռք են բերվել հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին եռակողմ հայտարարության շնորհիվ։ Ձեռք բերված կայունությունը պետք է ամեն կերպ ամրապնդել ՝ ապահովելով հայ և ադրբեջանական համայնքների համակեցությունն ու համագործակցությունը։ Ես հիմա ավելի հավակնոտ ծրագրեր չէի կառուցի", - հայտարարել Է Լավրովը։
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպման հնարավորությունը՝ Հայրապետյանն ուշադրություն է հրավիրել Ալիեւի վերջերս արած հայտարարությանը, որի համաձայն, "հանդիպումը պետք է համապատասխանի նոր իրողություններին": Ընդ որում, նա նշել է, որ Ալիեւը շարունակում է պնդել նման միավորի՝ Լեռնային Ղարաբաղի գոյության բացակայությունը։
Ալիևի այդ պնդումները, փորձագետի կարծիքով, վկայում են այն մասին, որ անգամ փորձելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու իր պատրաստակամության տեսանելիությունը ստեղծել, վերջինս, իրականում, շարունակում է առաջ մղել իր սեփական պահանջներն ու օրակարգը, որոնք ուղղակիորեն հակասում են Հայաստանի և Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների օրակարգին ու Արցախի կարգավիճակին։