Արմինֆո. Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել։
Ինչպես հաղորդում է APA-ն, փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման շրջանակում: Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Վրաստանի կողմից՝ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Նշենք նաև, որ Թբիլիսի կատարած այցի շրջանակներում Հասանովը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը մեծ նշանակություն ունի