Արմինֆո.: Հաշվի առնելով Հայաստանի շահերի որոշակի համընկնումը տարբեր միջազգային գործընթացների հետ՝ իրադարձությունների զարգացումը Հայաստանի օգտին այսօր, կարծես, ակնհայտ է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
"Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ Արեւմուտք, ընդհանուր առմամբ, հերքում է խնդիրների ուժային լուծման տրամաբանությունը: Եվ ահա այս ֆոնին Ադրբեջանը, խախտելով հիմնական խաղացողների պայմանավորվածությունների հիման վրա աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, փորձում է Արցախի հիմնախնդրին վերջնական լուծում տալ ուժի միջոցով։ Այս լույսի ներքո՝ Արևմուտքը պետք է, գոնե, մակերեսորեն ցույց տա խնդիրների ուժային լուծման անհնարինությունն ու բանակցությունների միջոցով դրանց լուծման անհրաժեշտությունը։ Հենց այստեղ է, որ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ցուցադրումը կրի ոչ թե խորհրդանշական, այլ իրական բնույթ և համապատասխանի մեր շահերի իրագործմանը", - ընդգծել է նա։
Քաղաքագետի կարծիքով ՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձևն ու ԱՄՆ-ում վերջին օրենսդրական փոփոխություններն արդեն որոշակի փոխակերպումների են հանգեցրել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական հռետորաբանության մեջ։ Մասնավորապես՝ Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորության վերաբերյալ Անկարայից բավական դրական ուղերձների համար։ Ղևոնդյանը դա համարում է Անկարայի և Բաքվի կողմից իրենց գործողությունները միջազգային ներկայիս իրավիճակի և միտումների հետ ներդաշնակեցնելու փորձ:
Այսպիսով, Ալիևն ու Էրդողանը, ըստ քաղաքագետի, փորձում են խուսափել խնդիրներից, հատկապես, հաշվի առնելով, որ նախկինում Ալիևը լսել անգամ չէր ցանկաննննում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Ինչպես նաև, հաշվի առնելով այն փաստը, որ բացի Ադրբեջանից, բոլոր միջնորդներն ու Հայաստանը մատնանշում են Արցախի կարգավիճակի հարցը որոշելու անհրաժեշտությունը, թեկուզ՝ անորոշ ապագայում, ինչպես Ռուսաստանի դեպքում։ Այս լույսի ներքո՝ նա ակնկալում է հակամարտության կարգավորման նոր մոտեցումների ուղղությամբ Մինսկի խմբի աշխատանքների ավելի մեծ համակարգում։
"Այս ամենում չափազանց կարևոր է Երևանի դիրքորոշումն ու աշխատանքը։ Հայաստանի կողմից միջազգային միտումներում նկատվող բոլոր գործընթացները մեր շահերի հետ համադրելի դարձնելու դեպքում հենց մեզ կհաջողվի Մինսկի խմբի օգնությամբ Ադրբեջանին կառուցողական հուն բերել։ Եվ բանակցային գործընթացը շարունակել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, չնայած այդ բոլոր միտումներն էապես անհանգստացնում են Թուրքիային։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ Անկարան ստվերի տակ է մտել ՝ Բաքվին տալով առաջին ջութակի դերը հակահայկական հռետորաբանությունում", - ամփոփել է քաղաքագետը ։