Arminfo.info


 Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021 13:24
Դավիթ Ստեփանյան

Արցախյան աղետը նախապատրաստվել է ոչ միայն արտաքին ուժերի կողմից, այլև՝ ներսից

Արցախյան աղետը նախապատրաստվել է ոչ միայն արտաքին ուժերի կողմից, այլև՝ ներսից

Արմինֆո.Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին աշխարհաքաղաքական միտումների տեսլականը: Ինչպես նաև վերլուծում է Հայաստանի շուրջ վերջին գործընթացները՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների լույսի ներքո։

 

- Ելնելով Հարավային Կովկասում հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների ՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ընթացիկ ակտիվությունից, տպավորություն է ստեղծվում հետպատերազմյան, 44-օրյա պատերազմի արդյունքում ձեւավորված ստատուս քվոյի սպասվող փոփոխության մասին: Ընդ որում, խոսքը վեերաբերում է հենց ողջ տարածաշրջանի մասշտաբով փոփոխություններին է, այլ ոչ թե՝ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Ողջ տեղի ունեցողի բնորոշ ֆոնը տեղի ունեցող և առաջիկա գործընթացների մասին Հայաստանի կառավարությունից տեղեկատվության բացակայությունն է։ Կիսեք տեղի ունեղոցի, եւ, որ ամենակարեւորն է, ընթացիկ գործընթացների հնարավոր հեռանկարների Ձեր գնահատականը:

 

-44-օրյա պատերազմի և դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում 1994 թվականին Արցախում հաստատված ստատուս-քվոյի չեղարկումը պետք է դիտարկել Եվրասիայի վերաֆորմատավորման գլոբալ գործընթացի առաջմղման համատեքստում։ Տվյալ դեպքում, տարածաշրջանի մի շարք պետությունների և ազդեցիկ արտատարածաշրջանային ուժերի շահերի պարտադրումը և դրանից բխող սերտ փոխգործակցությունը հանգեցրել են աղետալի հետևանքների Արցախի և ՀՀ-ի համար։ Այդ աղետը նախապատրաստվել է ոչ միայն արտաքին ուժերի կողմից, այլեւ ներսից՝ ռազմական գործողությունների կազմակերպման եւ վարման ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ զինվորական հրամանատարության բացարձակ անօգնականությունը, անգործունակությունը վկայում է այն մասին, որ հայկական կողմը պարտվել է 2020թ. սեպտեմբերի վերջին մարտական գործողություններն սկսվելուց շատ առաջ։ Դրա պատճառն ընթացիկ տարածաշրջանային և գլոբալ գործընթացների էությունն ու ուղղվածությունը բացարձակ չհասկանալն էր և, որպես հետևանք, հայկական կենսական շահերի համար դրանց առաջացրած ռիսկերը բացահայտելու և համարժեք գնահատելու անկարողությունը։ Ավելին, Հայաստանի ղեկավարությունն անտեսում էր բոլոր նախազգուշացումները նման ռիսկերի գոյության հավանականության և դրանց չեզոքացման անհրաժեշտության ու հնարավորությունների վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին ուժերի փոխգործակցության համար անհրաժեշտ մոտիվներին ու ջանքերի ներդրմանը, ապա դրանք ունեն բազմաթիվ մակարդակներ ։ Ադրբեջանի համար պատերազմն ապահովել է Արցախի իշխանությունների և պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող մոտ 10.000 քառակուսի կիլոմետր տարածք իր վերահսկողության տակ վերցնելու հնարավորություն։ Թուրքիայի համար պատերազմը բացել է Ադրբեջանի տարածքում լայնամասշտաբ ռազմական ներկայության դարաշրջան ՝ վերջինիս հնարավոր "անշլյուսի" միջոցով կլանելու հեռանկարով, ինչը կնշանակի Հարավային Կովկասի տարածքի փուլային վերափոխում առայժմ ՆԱՏՕ-ի տարածքի, միաժամանակ, նաև հետխորհրդային Կենտրոնական Ասիայի երկրներում Թուրքիայի դիրքերի հետևողական ուժեղացում։ Իսկ  Իսրայելի համար եկել է թշնամական ռեժիմների չեզոքացման գործողության հերթական փուլը, տվյալ դեպքում ՝ Իրաքի, Լիբիայի, Սիրիայի «վնասազերծումից» և Եգիպտոսի պետականության հիմքերի մասնակի փլուզումից հետո, հերթը հասնում է իրանական աստվածապետական ռեժիմի վերացմանը։ Միանգամից վերապահում անեմ. սա ներգրավված որոշ մասնակիցների շահերի միայն մի մասի և մայրցամաքի քաղաքական վերաֆորմատավորման առկա գործընթացի միայն մի փոքր մասի նկարագրությունն է։

 

-Հայաստանի վարչապետ Փաշինյանի թուրքական մտադրություններն ինքնուրույն նախաձեռնություն են, թե՞ դա 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ռուսական կոմունիկացիոն նախաձեռնությունների իրականացման մի մասն է: Եվ Հայաստանի համար ի՞նչ գնի կարող է վերածվել դրանց իրագործումը։

 

- Ռուսական կողմն արդեն մի հինգ տարի է, ինչ բացահայտ երկխոսություն է վարում Անկարայի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ: Իհարկե, այդ ուղղությամբ առաջ շարժվելու կարևորագույն նախապայման էր ճանաչվում արցախյան հիմնախնդրի կարգավորումը։ Ինչ-որ պահից ռուսական որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակներ շրջանառության մեջ են դրել "տարածքներ՝ շփման գծում լարվածության թուլացման դիմաց" բանաձևը ։ Ելնելով վերը նշվածից՝ կարելի է պնդել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ռուսական մոտեցումները և գործընթացի շաղկապումն արցախյան հիմնախնդրի հետ հնչեցվել են Փաշինյանի իշխանության գալուց շատ ավելի առաջ։ Այդուհանդերձ, այսօր հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում Հայաստանի ղեկավարության կողմից կայացվող ցանկացած որոշման, հաղորդակցությունների կամ միջանցքների բացման և դրանց ցանկացած հետևանքի համար պատասխանատվությունն ընկնելու անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա։

 

- Ելնելով Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների եւ Թուրքիայի նախագահի հետ Վրաստանի վարչապետի հանդիպումների ընթացքում հնչած հայտարարություններից՝ ստիպված ենք արձանագրել Վրաստանի շահագրգռվածությունը ընթացիկ գործընթացներով՝ Հայաստանի, Թուրքիայի եւ, ոչ վերջին հեերթին,  Ադրբեջանի մասնակցությամբ: Արդյո՞ք կարելի է նշել, որ այդ շահագրգռվածությունը բնավ չի սահմանափակվում միջնորդությամբ։ Ի՞նչ կարող է ստանալ տարածաշրջանի ապաշրջափակումից Վրաստանը, որը սնվում է, հիմնականում, սեփական տարածքով հայկական, թուրքական եւ ադրբեջանական տարանցումից:

 

- Հնարավոր է, որ Վրաստանում ելնում են այն բանից, որ Ադրբեջանում Թուրքիայի ռազմաքաղաքական դիրքերի արմատական ուժեղացմանը զուգընթաց կնվազի Ռուսաստանի դերն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, ընդհանրապես, և վատ չէր լինի դրանից օգտվել: Իսկ դրանից կարելի է օգտվել, օրինակ, եթե Թբիլիսին կարողանա հաջողությամբ փոխարինել Մոսկվային Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ դրական քաղաքական երկխոսություն սկսելու գործընթացում։ Ընդ որում, կարեւոր է նշել, որ նման փոխարինմամբ շահագրգռված կլինեն ազդեցիկ արտատարածաշրջանային խաղացողները՝ ուժի համաշխարհային կենտրոնները։

 

- Արդյո՞ք Դուք հնարավոր համարում եք "Հյուսիս - հարավ" եւ "Արեւելք-Արեւմուտք" (Մեղրու միջանցք) տրանսպորտային-հաղորդակցային նախագծերի ներդաշնակեցումը' զուգահեռ իրականացումը: Թե՞ սրանք երկու սկզբունքորեն հակասական աշխարհաքաղաքական նախագծեր են։

 

- Ես հիմա առանձնապես ուշադրություն չէի սեւեռի հաղորդակցությունների վրա. դրանք ընդամենը կարող են նախանշել ինչ-որ իրական կամ հնարավոր ազդեցության ուրվագծեր՝ կապված որևէ տարածքի հետ, և, միևնույն ժամանակ, չաշխատել ազատ ռեժիմով։ Միայն գլոբալ վերաֆորմատավորման նախաձեռնողների իրական շահերի եւ մտադրությունների վերծանումը եւ տեղերում նրանց «օգնականների» ախորժակների որոշումը հնարավորություն կտա տարբերակել կեղծ, խաբուսիկ գործողությունները նրանց իրական նպատակներին հասնելուն նպատակաուղղված քայլերից:

 

- Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման հիմնական թեման լինելու է Սիրիան, ընդհանուր առմամբ, եւ Իդլիբը, մասնավորապես։ Արդյո՞ք Սիրիան և Արցախը ռուս-թուրքական հակասությունների շղթայի մաս են, թե՞ դրանք սկզբունքորեն տարբեր քեյսեր են։ Եվ արդյո՞ք կարելի է այս լույսի ներքո փոփոխություններ ակնկալել Արցախի շուրջ հակամարտության կարգավորման հարցում ՝ Սիրիայի հյուսիսի հարցում Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնության ձեռք բերման դեպքում։

 

- Ես հակված չեմ ուղղակիորեն շաղկապել Սիրիան և Արցախը՝ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Սակայն չմոռանանք նաև այն մասին, որ հենց թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման և օդաչուի ցուցադրական սպանության արդյունքում առաջացած ճգնաժամից հետո ռուս-թուրքական հարաբերություններում անսպասելիորեն մեղրամիս սկսվեց։ Ըստ երևույթին, հենց այն ժամանակ էլ հիմք ստեղծվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ռուսական նախաձեռնությունների հնչեցման համար, այն էլ ՝ շաղկապելով արցախյան հարցի լուծման հետ։

 

- Վերջին մեկ ամիսը դարձել է ժամանակահատված, որն ուղեկցվում է Իրանի եւ Ադրբեջանի իշխանությունների տարբեր երկրորդական ներկայացուցիչների միջեւ փոխադարձ սպառնալիքներով, պարբերական բանավոր մենամարտերով: Այդ ամենն ուղեկցվում է Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինվորականների կուտակմամբ։ Ի՞նչ այսօր այնպես չէ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում, արդյո՞ք դրանում դեր է խաղում Իսրայելը, և ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանից ԻԻՀ-ը։

 

- Իսրայելի համար Իրանում աստվածապետական ռեժիմի տապալումը էկզիստենցիալ հարց է։ Այս լույսի ներքո, ԻԻՀ դեմ հետախուզական գործունեության վարումն Ադրբեջանի տարածքից եղել է և շարունակվելու է։ Ի դեպ, չի բացառվում, որ երկար ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից գնված հետախուզական անօդաչու սարքերը, իրենց խնդիրները կատաարելով Արցախի երկնքում, այնուհետև թռչում էին նաեւ Իրանի օդային տարածք։ Կարծում եմ ՝ Թեհրանում հասկանում են Իսրայելի գործողություններից իրենց համար բխող վտանգն ու ռիսկերը, որոնք բխում են Ադրբեջանի հետ նրա սերտ ռազմական համագործակցությունից։ Իմ կարծիքով՝ Թեհրանը բաց է թողել հյուսիսից ծագող  սպառնալիքին արդյունավետ հակազդելու ժամանակն ու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, ԻԻՀ շուրջ անբարենպաստ իրավիճակի զարգացումը լրջորեն պետք է մտահոգի նաեւ Չինաստանին։ Ըստ երեւույթին, հանգուցալուծմանն ստիպված չենք լինի երկար սպասել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։
Հայկական լոլիկը կարտահանվի ԵվրոպաՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունըՀայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունը
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքովՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքով
Գրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբԳրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբ
Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ "Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների մասնակցությամբ արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին" համաձայնագրին կից արձանագրության վավերացմանը
Հայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանանՀայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան