Արմինֆո. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
"Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից", - ասվում է Փաշինյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի օգոստոսի 31-ին։ Մեկ ամիս առաջ հաղորդվել էր, որ Հարությունյանն այդ պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2022 թվականի օգոստոսի 28-ը: Պաշտոնանկության պատճառների մասին չի հաղորդվում։