Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հայտարարել են ռազմական ոլորտում գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական մշակումների անցկացման համար համատեղ բյուջեի մասին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հաղորդել Է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը "Ռոսիա-1" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում ։
"Եերկրները [ՀԱՊԿ] հայտարարել են ռազմական ոլորտում անհրաժեշտ գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական մշակումների անցկացման համար համատեղ բյուջեի մասին: Սա նոր ուղղություն է ։ Մենք պարզ բանավոր համակարգումից սկսում ենք անցնել ավելի լուրջ ինտեգրման <:>", - հայտարարել է Բորիսովը։
Նա պարզաբանել է, որ դա նոր ուղղություն է ։ "Գրեթե բոլոր պատվիրակությունների ղեկավարները (ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում) ցանկություն են հայտնել ավելի սերտորեն աշխատանքներ տանել ազգային ռազմարդյունաբերական համալիրների զարգացման ոլորտում որոշումների ինտեգրման եւ սինխրոնիզացման ուղղությամբ, որոնք ներդրվում են զինված ուժերում: Նկատի ունենք ռազմական ստանդարտները, կառավարման միանմանն համակարգերը", - նշել է նա։