


Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել են անգլերենով կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
Այդ մասին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Զեկույցում ներկայացված են նաեւ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորականներին մեքենային կապելը եւ քարշ տալը, սպանված մարդկանց ականջները կտրելը եւ այլն): Զեկույցում կան եզրակացություններ, այդ թվում ՝ կապված Ադրբեջանի սահմանապահ ծառայության հետ, դրանք հաստատող լուսանկարներ, տեսանյութեր ու վերլուծություններ։
Թաթոյանի հավաստմամբ, փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներ, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմիններ եւ ոչ կառավարական կազմակերպություններ։ Նա նաև հրապարակել է ամբողջական զեկույցի հղումը՝ https://ombuds.am/images/files / 5c7485fdc225adfd8a35d583830dcd17. pdf:fbclid=IwAR0rlODC 13w8yIIJ9r55gvX73amdvC9gXokUWOMP6wq4h8dmtidtq4ub9_0.



