
Արմինֆո.Մենք գտնվում ենք խորհրդարանի պատերի ներսում, թե՝ ոչ, հատկապես, այն պայմաններում, երբ ընդդիմությունը գործող խորհրդարանում ներկայացված է անհասկանալի զանգվածի կողմից, որը չի կարող հակակշիռ դառնալ իշխանության համար, մենք մտադիր ենք շարունակել մեր քաղաքական գործունեությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը։
"Այդ մարդկանց բարձր գոռոցները ոչ մի կերպ չեն նպաստում իշխանության զսպմանը, որը ընդդիմության անատամության ֆոնին գնալով ավելի հանդուգն է դառնում։ Հաշվի առնելով այդ բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ "Լուսավոր Հայաստանը" մտադիր է հետագայում էլ հանդես գալ քաղաքական դաշտում հակակշռի դերում", - ընդգծել է նա։
Ըստ Գորգիսյանի, կուսակցությունը մտադիր է հանրային քննարկման առարկա դարձնել ճիշտ առաջադրված հարցերը, քանի որ, ցավոք, հայկական ԶԼՄ-ները ոչ բավարար օբյեկտիվություն են ցուցաբերում: Ինչը հաճախ հանրության ուշադրությունից դուրս է թողնում կարևորագույն հարցերը։ Մինչդեռ, խորհրդարանում նախընտրում են միմյանց պիտակավորել, հայհոյել, կռվել, բայց միայն չքննարկել երկրի համար կարևորագույն հարցերը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այսօր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող ներկայացումը ոչ մի ընդհանուր բան չունի այն մարտահրավերների հետ, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը: Նրա գնահատմամբ ՝ խորհրդարանում ստեղծված մթնոլորտն էլ ավելի է խորացնում հասարակության հիասթափությունն, ընդհանրապես, քաղաքական գործընթացների նկատմամբ։ Որպես արդյունք՝ Ազգային ժողովը հասարակության համար դարձել է անհետաքրքիր մարդկանց հավաքատեղի, որոնք ունակ են միայն աղմուկ հանել և ունակ չեն առարկայական քննարկում, բանավեճ վարել, առավել ևս ՝ քաղաքակիրթ քաղաքական երկխոսություն։
Մեկնաբանելով կառավարության կողմից ընդունված 5-ամյա ծրագիրը՝ Գորգիսյանը առանձնացրել է այդ փաստաթղթում ամենակարեւորի՝ վերջնական նպատակի բացակայությունը։ Իսկ, օրինակ, նույն արտաքին քաղաքական քեյսում ոչ մի տեղ նշված չէ, թե ինչպես և, գլխավորը, ինչի հաշվին է կառավարությունը մտադիր հասնել հարևան պետությունների հետ խաղաղության և համագործակցության հաստատման։ Նշված չեն նաև Հայաստանի շահերն այս համատեքստում, ինչը, նրա կարծիքով, ուղղակի անթույլատրելի է։
"Այս լույսի ներքո՝ կառավարության նման ծրագրով և նման ընդդիմության հետ մեր երկրի խնդիրները կլուծվեն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ցանկություններին համապատասխան։ Քանի որ ընդդիմությունը ագրեսիայի միջոցով նրա որոշումների վրա ազդելու ունակ չէ։ Դա պետք է արվի երկխոսության միջոցով, այլ ոչ թե գոռգոռոցներով, շշեր նետելով: Այդ մարդիկ խոստացել էին, մտնելով խորհրդարան, Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Դե՝ ինչ, մենք սպասում ենք խոստումների կատարմանը։ Եվ ես շատ եմ ափսոսում, եթե նրանք դեռ չեն հասկացել, որ այնպես, ինչպես իրենք են դա անում՝ օդը ցնցելով, դա հնարավոր չէ անել։ Այսպիսով, նրանք միայն ուժեղացնում են Փաշինյանին, որը քաղաքացիների աչքերում սկսում է դրական երևալ՝ նրանց ֆոնին", - ամփոփել է ընդդիմադիր գործիչը։