


Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, թե, իբր, Շուշի քաղաքի մոտակայքում ադրբեջանցի զինծառայողը զոհվել է հայ զինվորականների ձեռքով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «մեդիա.ազ»-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զինծառայող Խազիեւ Չինգիզ Ռամին օղլուն զոհվել է զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով, որտեղ նա ծառայել է: "Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասպան է եղել ընտանիքում խնդիրների պատճառով։ ՊՆ-ն չի հրապարակում միջադեպի մանրամասները՝ ղեկավարվելով էթիկական կանոններով: Այս պահին հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն", - ասվում է Ադրբեջտանի ՊՆ հայտարարությունում: Գերատեսչությունը ԶԼՄ-ներին կոչ է անում չխեղաթյուրել տեղեկատվությունը և չմոլորեցնել հասարակայնությանը։



