Արմինֆո. Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, հաղորդել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:
Սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է՝ այդ պաշտոնում նշանակվելուց հետո։ Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր բնագավառներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը: Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
"Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երեւանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը", - ասված է հաղորդ
ագրության մեջ: