Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաշես Պետրոսյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ առևտրային կցորդ:
"2021 թվականի սեպտեմբերի 1-ից Արտաշես Պետրոսյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրային կցորդ' 3 տարի ժամկետով", - ասվում է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ:
Ավելի վաղ Պետրոսյանը "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր էր։ Նա եղել է Հայաստան-Չինաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմում։
Հիշեցնենք, որ տնտեսագետ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը առևտրի կցորդի պաշտոնը զբաղեցրել էր 2020 թվականի նոյեմբերի վերջին, սակայն այդպես էլ չհասցրեց մեկնել Չինաստան։ Ս. թ. մարտի սկզբին նա ազատվել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրային կցորդի պաշտոնից (դեռևս 2021 թ.փետրվարին հրաժարականի դիմում էր ներկայացրել)։ "Հրաժարվելով Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի պաշտոնից՝ ես հասկանում եմ, որ հիմա ժամանակը չէ Չինաստան մեկնել, հիմա ժամանակն է մնալ մեր երկրում և այդ խայտառակ պարտության ծանր բեռը քաշել համախոհների ու ընկերների հետ: Մենք պետք է առաջին հերթին ունենանք սեփական ազգային պետություն, ազգային տեսլական, առաքելություն, մշակված ռազմավարություն, հետո մտածենք ուրիշների հետ մեր հարաբերությունների մասին", - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։