Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է նոր հատուկ բանակային կորպուս, որը գլխավորելու է գեներալ-մայոր Բուդաղյանը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Բուդաղյանը ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով նա գլխավորել է հատուկ բանակային կորպուսը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմակրթական քաղաքականության վարչության պետ:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հատուկ բանակային կորպուսը կապահովի Հայաստանի հարավային սահմանների անվտանգությունը։