


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Համապատասխան փաստաթուղթը, ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, Փաշինյանը ստորագրել է օգոստոսի 13-ին:
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Բրուտյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ղեկավարի 2018 թվականի մայիսի 24-ի որոշմամբ, տնտեսագետ Կարեն Բրուտյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, նշանակվել էր ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
Կարեն Բրուտյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-1999թթ. - ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ֆինանսական ծրագրավորման և դրամարկղերի կառավարման դեպարտամենտում ՝ որպես առաջատար մասնագետ: 1999-2000թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, գանձապետական համակարգի հաշվետվությունների վերլուծության և մեթոդաբանության դեպարտամենտ, գլխավոր մասնագետ: 2000-2002թթ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, բյուջեի կատարման մեթոդաբանության դեպարտամենտ, վարչության պետ: 2002-2008թթ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, գնումների գործընթացի կարգավորման եւ բյուջետային գործընթացի մեթոդաբանության դեպարտամենտ, վարչության պետ: 2008-2011թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական ներքին ֆինանսական վերահսկողության և պետական գնումների մեթոդաբանության դեպարտամենտի պետ: 2014-03.2016 թ.՝ ՀՀ գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազի խորհրդական: 2016թ.-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ:



