Արմինֆո. Հունգարական WizzAir լոուքոսթերը նախատեսում է ընդլայնել ինքնաթիռների պարկը Վիլնյուսի օդանավակայանում, ինչպես նաեւ սկսել չվերթներ իրականացնել Վիլնյուսից Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ եւ Հայաստանի մայրաքաղաք Երեւան:
Wizz Air ընկերության նախագահ Ռոբերտ Քերիի խոսքով ՝ նոր չվերթները կբացվեն դեկտեմբերից: Հայաստանի եւ Իսլանդիայի մայրաքաղաքներ ավիաընկերության ինքնաթիռները կթռչեն շաբաթական երկու անգամ:
Wizz Air-ը ստեղծվել է 2003 թվականի սեպտեմբերին։ Գլխավոր ներդրող է դարձել ամերիկյան Indigo Partners մասնավոր ընկերությունը, որը մասնագիտացած է տրանսպորտի ոլորտում ներդրումների մեջ ։ Առաջին չվերթը կատարվել է 2004թ մայիսին Կատովիցեից, 19 օր հետո Լեհաստանը եւ Հունգարիան մտել են Եվրոպական միություն եւ ընդհանուր եվրոպական ավիացիոն շուկան: Ավիաընկերությունը փոխադրել է 250 000 ուղևոր՝ աշխատանքի առաջին երեք ու կես ամսվա ընթացքում, և գրեթե 1.4 մլն ուղևոր աշխատանքի առաջին տարվա ընթացքում։ 2012 թվականի վերջին ընկերությունը փոխադրել է 50 միլիոն ուղեւոր: