
Արմինֆո. Երևանին անհրաժեշտ է անել հնարավորինը, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" ստեղծման թուրք-ադրբեջանական գաղափարին հակազդելու ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Անհրաժեշտ է այդ ուղղությամբ առավելագույն ջանք գործադրել՝ այդ գործընթացում ներգրավելով ոչ միայն Մոսկվային, այլեւ Հայաստանի մյուս դաշնակիցներին։ Այն երկրները, որոնք գիտակցում են աշխարհաքաղաքական փոփոխությունների հեռանկարը մեր տարածաշրջանում՝ տվյալ միջանցքի գործարկման հետևանքով։ Այս նախագիծը Անկարայի պանթյուրքական ծրագրերի մաս է եւ նրա համար ռազմական նշանակություն ունի", - ընդգծել է նա։
Անկարան եւ Բաքուն, ակադեմիկոսի գնահատմամբ, իրենց հերթին, նախկինի պես լի են Հայաստանի
Սյունիքի մարզի տարածքով միջանցք ճեղքելու վճռականությամբ, եւայդ նպատակով էլ շարունակում են մեծացնել Երևանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը: Թուրքագետը հենց այս համատեքստում է դիտարկում է օրերս Անվտանգության խորհրդի նիստում "տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու" Հայաստանին հասցագրված Թուրքիայի նախագահ Էրդողանի կոչը։
Սաֆրաստյանը Էրդողանի կոչերը դիտարկում է որպես Երեւանի նկատմամբ Անկարայի եւ Բաքվի ճնշման եւ սպառնալիքների քաղաքականության օրինաչափ շարունակություն: Եվ, ըստ նրա կանխատեսումների, ժամանակի ընթացքում այդ ճնշումը միայն կաճի, հատկապես, հաշվի առնելով, որ այն ընդունում է ոչ միայն հռետորական, այլ նաև միանգամայն գործնական ձև՝ թուրք-հայկական սահմանին պարբերական զորավարժությունների, Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածք ներխուժման, գնդակոծությունների, սադրանքների և այլնի տեսքով։
Սաֆրաստյանի կանխատեսմամբ, Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիային սեփական մասնակցության արդյունքում ներթափանցելով տարածաշրջան, այսօր Թուրքիան առաջնահերթություն է համարում արդեն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցության հետագա տարածումը: Եվ փորձում է իր քաղաքականությունն իրագործել իր "3+3" նախաձեռնության գործարկման միջոցով։
"Վրաստանին սեփական ծրագրերի մեջ ներքաշելու փորձերի հետ մեկտեղ այս ամենը լրջության բավարար աստիճան է հաղորդում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը։ Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Անկարայի քաղաքականության թիվ մեկ նպատակին, ապա այն մնում է անփոփոխ.դա Ռուսաստանի ազդեցության թուլացումն է, հնարավորության դեպքում, մեր տարածաշրջանից նրա վերջնական դուրս մղման հեռանկարով: Այդուհանդերձ, իմ կանխատեսումներով, տեսանելի ապագայում Թուրքիային այդ նպատակին հասնել չի հաջողվի", - ամփոփել է ակադեմիկոսը։