


Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ է նշանակել ՀՀ զինված ուժերում։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է գլխավոր շտաբի ռազմական հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ: Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։
2-րդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել Վահրամ Գրիգորյանը:
Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն ազատվել է ռազմական հետախուզության ղեկավարի՝ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը եղել է 2021 թվականի փետրվարին հրապարակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության ներքո ստորագրած սպաների թվում, որոնք պահանջում էին կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։



