


Արմինֆո.Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամոն օգոստոսի 9-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամւլիո ծառայությունը, նախարարները գոհունակությամբ արձանագրել են ռուս-ադրբեջանական բազմապլանային հարաբերությունների շարունակական զարգացումը, առևտրատնտեսական կապերի հաստատուն աճը:
Հաստատվել է ս. թ. հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահի ' Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման փոխադարձ տրամադրվածությունը:
Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի շրջանում իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարեւորությունը:
Քննարկվել են միջազգային հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ "կասպիական հնգյակը", համագործակցության հետագա խորացման հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով հետագա շփումների շուրջ:



