Արմինֆո. Օգոստոսի 8-ին, ժամը 15։40 կայծակի հետևանքով և անվտանգությունից ելնելով, «ՏաԹևեր» ճոպանուղին կանգ էր առել թռիչքի ժամանակ։
Ինչպես հաղորդել է ճոպանուղու մամուլի ծառայությունը, այդ պահին ճոպանուղու երկու խցիկներում եղել է 41 ուղևոր և 2 ուղեցկող։ «Արդեն ժամը 18։45-ի դրության բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ճոպանուղու աշխատակիցների կողմից։ Ներկա են գտնվել նաև ԱԻՆ-ի ու շտապօգնության աշխատակիցները», - ասվում է հաղորդագրությունում։
«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է միջազգային մակարդակի ավստրո-շվեյցարական առաջատար ընկերության՝ Doppelmayer/Garaventa խմբի կողմից։
Նշենք նաև, որ ճոպանուղու բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են անվտանգության դասընթացներ ու ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։